Սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ ենք տեղեկացնելու, որ այսուհետ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկայում (Մալաթիա Սեբաստիա, Բաբաջանյան 42) կիրականացվի համակարգչային շերտագրություն։
Ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող սարքավորումը հնարավորություն է տալիս իրականացնելու ճշգրիտ ախտորոշում, իսկ բուժառուների հետ աշխատում են փորձառու մասնագետներ՝ յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերելով անհատական մոտեցում։
Այսպիսով` կենտրոնում կիրականացվի
- գլխուղեղի ՀՇ,
- կրծքավանդակի ՀՇ,
- փոքր կոնքի ՀՇ,
- որովայնի ՀՇ,
- քթի խոռոչի և հավելյալ խոռոչների ՀՇ,
- ողնաշարի և հոդերի ՀՇ,
- կոմբինացված ՀՇ հետազոտություններ՝ կոնտրաստ նյութի կիրառմամբ, ՀՇ անգիոգրաֆիա (անոթների հետազոտություն)։
Մանրամասներին ծանոթանալու և հերթագրվելու համար կարող եք զանգահարել (+374) 95 048424 հեռախոսահամարով, կամ այցելել կենտրոն։
Առողջ եղե՛ք։