ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում մանկական բժիշկ-ինֆեկցիոնիստների

ԻՀԱԿ-ն աշխատանքի է հրավիրում մանկական բժիշկ-ինֆեկցիոնիստների

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն իր թիմի համալրման նպատակով աշխատանքի է հրավիրում մանկական բժիշկ-ինֆեկցիոնիստների։

Պահանջվող որականերն ու հմտությունները․

• բարձրագույն բժշկական կրթություն,
• կլինիկական օրդինատուրա՝ մանկական բժիշկ-ինֆեկցիոնիստի որակավորմամբ,
• ՇՄԶ հավաստագիր՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու մասին,
• բժշկական էթիկայի նորմերի պահպանում,
• գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
• պատասխանատվություն և կազմակերպվածություն,
• համակարգչային MS Office ծրագրերի իմացություն,
• հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն կդիտվի որպես առավելություն,
• թիմում աշխատելու ունակություն:

Հիմնական գործառույթներն են՝

• իրականացնել բուժառուների խորհրդատվություն, ախտորոշում և բուժում,
• վարել հիվանդության պատմագրերը, նշանակման թերթիկները և բուժական գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը,
• ներգրավված լինել հիվանդանոցային հերթապահություններին:

Աշխատանքի պայմաններ՝ մշտական, ամբողջ դրույք` հերթափոխային:

Տևողություն` երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով:

Դիմելու ընթացակարգ՝

Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV), մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը և ուղեկցող նամակն ուղարկեն hr@ncid.am էլեկտրոնային հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Աշխատավայրը՝

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստացիոնար կլինիկա
Հասցե՝ ք․ Երևան, Բաբաջանյան 42

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (95) 952 – 025 կամ 8424 հեռախոսահամարներով։