ՀՀ ԱՆ ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն այսօր հյուրընկալել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի թիմին՝ պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի գլխավորությամբ և ՀՀ Առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբին:
ԻՀԱԿ պատասխանատուները հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքում իրականացված աշխատանքները, ներկայացրել են առաջիկայում նախատեսված նախաձեռնությունները:
Կողմերը փոխանակվել են առաջարկություններով և դիտարկումներով, նախանշել հետագա համագործակցության ուղղությունները: