ԻՀԱԿ աշխատակիցներն առողջապահության նախարարի կողմից պատվոգրեր են ստացել

ԻՀԱԿ աշխատակիցներն առողջապահության նախարարի կողմից պատվոգրեր են ստացել

Բուժաշխատողների օրը՝ հունիսի 21-ին, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում կայացած հանդիսավոր միջոցառմանը մի շարք բուժաշխատողների շնորհակալական պատվոգրեր է հանձնել՝ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ։

Նախարարի կողմից պատվոգրեր են ստացել նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում 35 և ավելի տարի անձնվիրաբար աշխատող, մասնագիտության նվիրյալներ Լևոն Սիմոնյանը, Տիգրանուհի Ասատրյանը, Անժելա Մուրադյանը, Գոհար Թամազյանը, Գայանե Հովհաննիսյանը և Սուսաննա Կարոյանը։

Սիրելի՛ բուժաշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք ու շնորհակալություն հայտնում ձեր երկարամյա բարեխիղճ աշխատանքի, փրկած կյանքերի և հոգատարության համար։ Առողջ եղեք և շարունակեք խաղաղ երկրում կատարել ձեր մասնագիտական առաքելությունը։