ԻՀԱԿ բուժական որակի պատասխանատուն Հանրային Ռադիոյում անդրադարձել է հեպատիտներին

ԻՀԱԿ բուժական որակի պատասխանատուն Հանրային Ռադիոյում անդրադարձել է հեպատիտներին

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան՝ հուլիսի 28-ին ընդառաջ, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժական որակի պատասխանատու Լուսինե Նավոյանը հյուրընկալվել է Հայաստանի Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանը։
Մեր մասնագետն անդրադարձել է մի շարք հարցերի, ինչպիսիք են․
․ի՞նչ է հեպատիտը,
․ի՞նչ տեսակներ ունի,
․ո՞ր տեսակն է առավել տարածված Հայաստանում,
․որո՞նք են փոխանցման ուղիներն ու ախտանշանները,
․ինչպե՞ս կանխարգելել և բուժել։
Հիշեցում․ Հուլիսի 28-ին՝ 13։00-20։00-ն, ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ են իրականացվելու Երևանի Ազատության հրապարակում։