ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անվճար հետազատվել է ավելի քան 80 քաղաքացի

ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անվճար հետազատվել է ավելի քան 80 քաղաքացի

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը` հուլիսի 28-ին, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան տեղակայվել էր Երևանի Ազատության հրապարակում` վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈւՆ հետազոտություններ անցկացնելու:
Ակցիային միանալով` հետազոտություններ անցան նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը` իրենց օրինակով ևս մեկ անգամ ընդգծելով պարբերաբար հետազոտվելու անհրաժեշտությունը:
«Մեկ կյանք, մեկ լյարդ. պաշտպանեք երկուսն էլ» կարգախոսի ներքո ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում այսօր անվճար հետազատվել է ավելի քան 80 քաղաքացի:
Հիշեցնում ենք, որ մեր կենտրոնի կողմից նման ակցիաներն իրականացվում են պարբերաբար: