ԻՀԱԿ-ը փնտրում է հաշվապահի

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը թիմի համալրման նպատակով աշխատանքի է հրավիրում հաշվապահի։ Աշխատանքն ամբողջ դրույքով է՝ 3 ամիս փորձաշրջանով:

Պարտականությունները․

  • ապահովել կենտրոնի բյուջեի կատարումը ծախսերի նախահաշվի համաձայն՝ ապահովելով  ձեռքբերումների դիմաց վճարումները, այդ թվում նաև՝ դրամաշնորհային ծրագրերի.
  • հաշվարկել ու վճարել աշխատակիցների աշխատավարձերը (մասնակի, համաձայն անմիջական ղեկավարի հանձնարարականի) ու դրանց հավասարեցված միջոցները, իրականացնել գործուղումների ձևակերպումները և վճարումները,
  • կատարել ծառայությունների մատուցման պայմանագրերով սահմանված վճարումների հաշվապահական հաշվարկ և վճարումներ՝ համաձայն հանձնման-ընդունման ակտերի,
  • կազմել կենտրոնի ֆինանսական գործունեության վերաբերյալ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ,
  • իրականացնել կենտրոնի ստորաբաժանումների միջև նյութական արժեքների տեղաշարժման, գույքագրման, հանձնման-ընդունման գործընթացների փաստաթղթավորում,
  • ամփոփել ստորաբաժանումների ծախսերը/ելքերը և կազմել ու հաստատման ներկայացնել համապատասխան հաշվետվությունները:

Պահանջվող որակավորումը, գիտելիքները և  հմտությունները․

  • բարձրագույն մասնագիտական կրթություն (տնտեսագիտական),
  • հաշվապահական հաշվառման օրենսդրություն և ստանդարտներ (միջին),
  • հարկային և քաղաքացիական օրենսդրություն (միջին),
  • online banking համակարգեր (գերազանց)
  • պատասխանատվություն և կազմակերպվածություն,
  • հակարգչային MS Office ծրագրերի իմացություն,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • սպասարկման հմտություն,
  • խորհրդատվական հմտություններ,
  • վերլուծելու, բանակցելու ունակություններ,
  • թիմում աշխատելու հմտություն,
  • նախաձեռնողականություն,
  • ճկունություն։

Դիմելու ընթացակարգը․

Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV), մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթերը և ուղեկցող նամակն ուղարկեն hr@ncid.am էլեկտրոնային հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Աշխատավայրը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկա

Հասցե՝ ք․ Երևան, Աճառյան 2

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԻՀԱԿ թեժ գծին՝ 8424 հեռախոսահամարով։