Ռիմա Այվազյանը հյուրընկալվել է «Ես առողջ եմ» հաղորդմանը

Ռիմա Այվազյանը հյուրընկալվել է «Ես առողջ եմ» հաղորդմանը

«Այն իրավիճակը, որն այսօր ունենք մեր երկրում, առաջացնում է ոչ միայն սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրներ, այլև առողջապահական լուրջ մարտահրավերներ»,-այս մասին Հանրային Ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանը նշել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Մեծահասակների ինֆեկցիոն բաժամունքի վարիչ Ռիմա Այվազյանը։

Մեր մասնագետը եթերի ընթացքում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, ինչպիսիք են՝

• ի՞նչ հնարավոր հիվանդությունների պատճառ կարող է լինել տևական ժամանակ ճանապարհին գտնվելը,

• մարդկային կուտակումները ի՞նչ վարակների պատճառ կարող են լինել,

• ՍՇՎ-ների և աղիքային վարակների դեպքեր կարո՞ղ են արձանագրվել, ինչու՞,

• արագ վարակվելուն կարո՞ղ է նպաստել տևական ժամանակ թերսնված լինելը,

• կանխարգելման ի՞նչ մեթոդներ կան։

Ռիմա Այվազյանը հիշեցրել է, որ նման իրավիճակներում օրգանիզմը առավել ընկալունակ է վարակիչ հիվանդությունների հանդեպ, հետևաբար անհրաժեշտ է հնարավորության սահմաններում հետևել պաշտպանվելու համար առաջնային կարևորության կանոններին։

Մանրամասները՝ տեսանյութում։