ԻՀԱԿ մասնագետները մասնակցել են միջազգային գագաթնաժողովի

ԻՀԱԿ մասնագետները մասնակցել են միջազգային գագաթնաժողովի

Մեր մասնագետները շարունակում են մասնակցել աշխարհի հեղինակավոր առողջապահական միջոցառումներին՝ հարստացնելով գիտելիքներն ու ծանոթանալով տարբեր երկրների փորձին։ Դրանցից հերթականն անցկացվել է ՌԴ-ում։

Հոկտեմբերի 4-6-ը Մոսկվայում կայացած Ռուսաստանի երրորդ դիագնոստիկ գագաթնաժողովին մասնակցել է ավելի քան 11 500 մասնագետ 32 երկրներից և Ռուսաստանից։

Գագաթնաժողովին ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ներկայացրել են Գործիքային ախտորոշման ծառայության բժիշկ-ռենտգենոլոգ Աննա Մուրադյանը, բժիշկ-ռադիոլոգ Գայանե Գասպարյանը, ռենտգեն-տեխնիկ, կլինիկական օրիդինատոր Վերոնիկա Խաչատրյանը։

Եռօրյա գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացել և քննարկել են ճառագայթային, ուլտրաձայնային, ֆունկցիոնալ և ռադիոնուկլիդային ախտորոշման արդիական հարցերը՝ փորձագիտական միջառարկայական համագործակցությամբ։ Ուսումնասիրության առանցքում են եղել նաև ախտորոշիչ ոլորտների թվայնացմանը և առողջապահության կազմակերպմանն առնչվող տարբեր թեմաներ:

Գագաթնաժողովն ուղեկցվել է նաև գործնական վարժանքներով։