Հոկտեմբերի 15-ը Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է

Ձեռքերի հիգիենան ամեն տարի փրկում է միլիոնավոր կյանքեր: Այս պարզ գործողությունը, որի կատարումը շատ կարճ ժամանակ է պահանջում, կարող է մեզ պաշտպանել բազմաթիվ հիվանդություններից:

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է, որն առաջին անգամ նշվել է 2008-ին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ:

Սա ևս մեկ առիթ է` հիշեցնելու այդ գործողության կարևորության և արդյունավետության մասին:

Պարբերաբար լվանալով ձեռքերը` մենք կարող ենք նպաստել վարակների կանխարգելմանն ու նվազեցնել ներհիվանդանոցային վարակների տարածումը:
Լվա´ ձեռքերդ, փրկի´ր կյանքեր: