ՀՀ ԱՆ ԻՀԱԿ-ը թիմի համալրման նպատակով փնտրում է վիճակագիր/մոնիթորինգի և գնահատման մասնագետ:
Աշխատանքի նկարագիրը
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վիճակագիրը/մոնիթորինգի և գնահատման մասնագետը պատասխանատու է ԻՀԱԿ վիճակագրության, տվյալների վերլուծության, ինչպես նաև Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԻՀԱԿ-ի կողմից համակարգվող դրամաշնորհային ծրագրերի մոնիթորինգի և գնահատման գործընթացների սահուն իրագործման համար:
Պարտավորությունները
- Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-ի Մոնիթորինգի և գնահատման բաժնի գործառույթների ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շրջանակներում վիճակագրական տեղեկատվության հավաքագրում, տվյալների բազաների համալրում և զարգացում, շարունակական վարում։
- Տվյալների վավերականության և հավաստիության ապահովման մեթոդների մշակում և կիրառում։
- Տվյալների, ցուցանիշների հաշվարկ (ուղեցույցներին համապատասխան), միտումների վերաբերյալ վիճակագրական վերլուծություններներ, տվյալների վիզուալիզացիա և ներկայացում (պրեզենտացիաների պատրաստում):
- Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-ի տարբեր ստորաբաժանումներում և ընթացիկ ծրագրերում իրականացված աշխատանքների համապատասխանության մոնիթորինգ առկա գործողությունների ստանդարտ ընթացակարգերին:
- ԻՀԱԿ-ի ԳՀ ծրագրերի համակարգողի հետ համատեղ մշակել ծրագրի մոնիթորինգի և գնահատման պլանը, պարբերաբար վերանայել այն` դրամաշնորհային ծրագրի պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար:
- Ընթացիկ ծրագրերի շրջանականերում ՄԳ նպատակով պարբերական այցելությունների իրականացում ծրագրի մեջ ներգրավված հասարակական կազմակերպություններ, Երևանի ու մարզային բուժհաստատություններ՝ տեղում տեխնիկական աջակցություն և մեթոդական օգնության տրամադրման նպատակով, հաշվետվությունների պատրաստում և հետադարձ կապի պահպանում:
- Բաժնի ղեկավարի և ծրագրի համակարգողի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում։
Պահանջվող որակավորում
- Բաժնի ղեկավարի և ծրագրի համակարգողի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում։
- բարձրագույն բժշկական կամ հանրային առողջապահության ոլորտում կրթություն,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալների բազաների հետ աշխատանքի, վիճակագրության, մոնիթորինգի և գնահատման ոլորտներում,
- մարդու իրավունքների, սեռականության և գենդերային հավասարության հանդեպ զգայունություն, աշխատանքի ընթացքում խարանի և խտրականության բացառում,
- վերլուծական մտածողություն, մանրուքների հանդեպ ուշադրություն, հաղորդակցման հմտություններ, արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն,
- MS Office փաթեթի գերազանց իմացություն (վիճակագրական այլ ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
- հայերենի գերազանց իմացություն (անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։
Տևողությունը` երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով։
Դիմելու ընթացակարգը
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակն ուղարկեն armaidsofficial@gmail.com էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում են:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները: