ԻՀԱԿ-ը թիմի համալրման նպատակով փնտրում է վիճակագիր/մոնիթորինգի և գնահատման մասնագետ

ԻՀԱԿ-ը թիմի համալրման նպատակով փնտրում է վիճակագիր/մոնիթորինգի և գնահատման մասնագետ

ՀՀ ԱՆ ԻՀԱԿ-ը թիմի համալրման նպատակով փնտրում է վիճակագիր/մոնիթորինգի և գնահատման մասնագետ:
Աշխատանքի նկարագիրը
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վիճակագիրը/մոնիթորինգի և գնահատման մասնագետը պատասխանատու է ԻՀԱԿ վիճակագրության, տվյալների վերլուծության, ինչպես նաև Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԻՀԱԿ-ի կողմից համակարգվող դրամաշնորհային ծրագրերի մոնիթորինգի և գնահատման գործընթացների սահուն իրագործման համար:
Պարտավորությունները
  • Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-ի Մոնիթորինգի և գնահատման բաժնի գործառույթների ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շրջանակներում վիճակագրական տեղեկատվության հավաքագրում, տվյալների բազաների համալրում և զարգացում, շարունակական վարում։
  • Տվյալների վավերականության և հավաստիության ապահովման մեթոդների մշակում և կիրառում։
  • Տվյալների, ցուցանիշների հաշվարկ (ուղեցույցներին համապատասխան), միտումների վերաբերյալ վիճակագրական վերլուծություններներ, տվյալների վիզուալիզացիա և ներկայացում (պրեզենտացիաների պատրաստում):
  • Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն-ի տարբեր ստորաբաժանումներում և ընթացիկ ծրագրերում իրականացված աշխատանքների համապատասխանության մոնիթորինգ առկա գործողությունների ստանդարտ ընթացակարգերին:
  • ԻՀԱԿ-ի ԳՀ ծրագրերի համակարգողի հետ համատեղ մշակել ծրագրի մոնիթորինգի և գնահատման պլանը, պարբերաբար վերանայել այն` դրամաշնորհային ծրագրի պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար:
  • Ընթացիկ ծրագրերի շրջանականերում ՄԳ նպատակով պարբերական այցելությունների իրականացում ծրագրի մեջ ներգրավված հասարակական կազմակերպություններ, Երևանի ու մարզային բուժհաստատություններ՝ տեղում տեխնիկական աջակցություն և մեթոդական օգնության տրամադրման նպատակով, հաշվետվությունների պատրաստում և հետադարձ կապի պահպանում:
  • Բաժնի ղեկավարի և ծրագրի համակարգողի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում։
Պահանջվող որակավորում
  • Բաժնի ղեկավարի և ծրագրի համակարգողի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում։
  • բարձրագույն բժշկական կամ հանրային առողջապահության ոլորտում կրթություն,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալների բազաների հետ աշխատանքի, վիճակագրության, մոնիթորինգի և գնահատման ոլորտներում,
  • մարդու իրավունքների, սեռականության և գենդերային հավասարության հանդեպ զգայունություն, աշխատանքի ընթացքում խարանի և խտրականության բացառում,
  • վերլուծական մտածողություն, մանրուքների հանդեպ ուշադրություն, հաղորդակցման հմտություններ, արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն,
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն (վիճակագրական այլ ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
  • հայերենի գերազանց իմացություն (անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)։

Տևողությունը` երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով։

Դիմելու ընթացակարգը
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակն ուղարկեն armaidsofficial@gmail.com էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում են:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները: