ԻՀԱԿ բժիշկ-ինֆեկցիոնիստը ելույթ է ունեցել միջազգային կոնֆերանսին

ԻՀԱԿ բժիշկ-ինֆեկցիոնիստը ելույթ է ունեցել միջազգային կոնֆերանսին

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկները շարունակում են մասնակցել փորձի փոխանակման միջոցառումների՝ ներկայացնելով իրենց ոլորտին վերաբերող կարևոր տեղեկությունները։
Հոկտեմբերի 14-ին «Քաղցկեղի կանխարգելում, վաղ ախտորոշում և բուժում» խորագրով միջազգային կոնֆերանսին մեր կենտրոնը ներկայացրել է ԻՀԱԿ Զինվորական բաժանմունքի բժիշկ-ինֆեկցիոնիստ Ռուզաննա Եղիազարյանը։
Միջազգային կոնֆերանսի ընթացքում մեր մասնագետը ներկայացրել է «Clostridioides difficile-ի արդիականությունը օնկոլոգիական հիվանդների շրջանում»։
Եղիազարյանն իր ելույթում անդրադարձել է դրանով պայմանավորված աղիքային վարակներին, ներկայացրել կլինիկական դրսևորումները, ռիսկի գործոններն ու համաճարակաբանությունը, ինչին հաջորդել է հարցուպատասխան։