Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից․ «Շանթ»-ի եթերում ներկայացրել է ԻՀԱԿ բժիշկ-ինֆեկցիոնիստը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից․ «Շանթ»-ի եթերում ներկայացրել է ԻՀԱԿ բժիշկ-ինֆեկցիոնիստը

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-ինֆեկցիոնիստ Անահիտ Առաքելյանը հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ «Առավոտը Շանթում» հաղորդմանը:

Մեր մասնագետն անդրադարձել է այս սեզոնին տարածված վարակներին ու պատասխանել դրանց առնչվող մի շարք հարցերի, ինչպիսիք են`

  • արդյո՞ք գրանցվում է ՍՇՀ, գրիպի, կորոնավիրուսի հիվանդացության բարձրացում, ինչու՞,
  • հատկապես ո՞ր տարիքային խմբերն են խոցելի,
  • ի՞նչ անել դրանցով չհիվանդանալու համար, կա՞ արդյոք կանխարգելում,
  • այս սեզոնին նկատվու՞մ է աղիքային վարակներով պայմանավորված հիվանդացության աճ,
  • կարո՞ղ է արդյոք ինքնաբուժումը, օրինակ` հակաբիոտիկների կիրառումը թողնել բացասական հետևանքներ:

Ստորև տեսանյութում կարող եք լսել նաև մեր մասնագետի խորհուրդները: