ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2200 հայրենակիցներ ԱՆՎՃԱՐ հետազոտվել են ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2200 հայրենակիցներ ԱՆՎՃԱՐ հետազոտվել են ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր կենտրոնը շարունակում է տարբեր ծրագրերի միջոցով տրամադրել անվճար բժշկական ծառայություններ՝ կարևորելով հանրային առողջությունը։
Այս նպատակով ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ շուրջ մեկ ամիս՝ հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 1-ը, հետազոտություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։
Ուրախ ենք տեղեկացնելու, որ ավելի քան 2200 արցախցիներ ԱՆՎՃԱՐ հետազոտվել են ՒՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում, որոնք նվիրաբերել է Ռուսաստանի Դաշնությունը։
Հայաստանի գրեթե բոլոր մարզեր այցելած բժշկական անձնակազմի թիմում աշխատել են թերապևտ, մանկաբույժ, հոգեբան, նյարդաբան։
Շարժական կլինիկաներում իրականացվել են ուլտրաձայնային հետազոտություններ, ֆլյուրագրաֆիա։ Քաղաքացիները ստացել են անվճար բժշկական խորհրդատվություն։
Ստորև՝ յուրաքանչյուր մարզում իրականացված հետազոտությունների թվային պատկերը․
  • Արագածոտն՝ 111
  • Արարատ՝ 547
  • Արմավիր՝ 327
  • Գեղարքունիք՝ 398
  • Կոտայք՝ 174
  • Շիրակ՝ 58
  • Սյունիք՝ 284
  • Վայոց ձոր՝ 229
  • Տավուշ՝ 95