ԻՀԱԿ տնօրենն ու փոխտնօրենը Վրաստանում անցկացված կոնֆերանսի են մասնակցել

ԻՀԱԿ տնօրենն ու փոխտնօրենը Վրաստանում անցկացված կոնֆերանսի են մասնակցել

ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն ու ԻՀԱԿ համաճարակաբանական գծով փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը մասնակցել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԱՀԿ Եվրոպական գրասենյակի կազմակերպած «Նոր սպառնալիքներին պատրաստվելու և դրանց հանդեպ դիմադրողականությունը բարձրացնելու նախաձեռնություն (PRET)» խորագրով կոնֆերանսին:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝
  • կորոնավիրուսի համավարակից քաղած դասերը,
  • դրա դեմ պայքարում երկրների գրանցած արդյունքները,
  • համավարակներին և նմանատիպ մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայելու մոտեցումները:
ԱՀԿ-ն երկներին առաջարկություններ է ներկայացրել, թե ապագայում ինչպես ավելի լավ արձագանքել նմանատիպ հավանական սպառնալիքներին, մասնավորապես՝ շնչական տարբեր վարակների բռնկումներին, ինչպես պանդեմիկ սպառնալիքների ժամանակ բարձրարցնել կազմակերպվածության և արագ արձագանքման որակը և կառավարել բուժական ու կազմակերպչական թիմերին:
Երկրների ներկայացուցիչները նաև հետագա համագործակցությունների և փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել: