ԻՀԱԿ Զինվորական բաժանմունքի վարիչն ու բժիշկը՝ Ռազմական բժշկի օրվա մասին

ԻՀԱԿ Զինվորական բաժանմունքի վարիչն ու բժիշկը՝ Ռազմական բժշկի օրվա մասին

Նոյեմբերի 17-ը Ռազմական բժշկի օրն է: Շնորհավորում ենք ոլորտի բոլոր բուժծառայողներին` մաղթելով մասնագիտական հմտություններն օգտագործել բացառապես խաղաղ պայմաններում:
Օրվա առթիվ Լուրերն այցելել է ՀՀ ԱՆ ԻՀԱԿ Զինվորական բաժանմունք, զրուցել բաժանմունքի վարիչ Տիգրան Չիլինգարյանի և բժիշկ-ինֆեկցիոնիստ Վարդուշ Օդաբաշյանի հետ: Մեր մասնագետները հիշել են իրենց աշխատանքային կենսագրության հետաքրքիր դրվագներն ու ներկայացրել բաժանմունքի առօրյան:
Հիշեցնենք, որ ԻՀԱԿ Զինվորական բաժանմունքը վերաբացվել է նախորդ տարվա հոկտեմբերից։ Այնտեղ սպասարկվում են ոչ միայն ժամկետային զինծառայողներ, սպաներ, զինթոշակառուներ, այլ ուժային կառույցների ծառայողներ, այլև նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձինք (մարտական գործողությունների մասնակիցներ, ԵԿՄ անդամներ և այլն):