Ինչո՞վ են տարբերվում ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը․ ներկայացնում է Հերմինե Հովակիմյանը

Ինչո՞վ են տարբերվում ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը․ ներկայացնում է Հերմինե Հովակիմյանը

Շարունակում ենք կոտրել ՄԻԱՎ-ի վերաբերյալ միֆերը: Հերթականը վերաբերում է ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարբերություններին:
Միֆ` ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը նույնն են։
Իրականությունը կներկայացնի ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը
ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուսն է: Ներթափանցելով մարդու օրգանիզմ՝ այն առաջացնում է ՄԻԱՎ վարակ հիվանդությունը: Այս հիվանդության ժամանակ ախտահարվում է իմունային համակարգը, և ժամանակի ընթացքում զարգանում է իմունային անբավարարություն:
ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը, զարգանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ և բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խորը խաթարմամբ, ինչի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ ՄԻԱՎ-ով ապրող անձի մոտ ի հայտ են գալիս զանազան ախտաբանական դրսևորումներ: