Անվճար հետազոտություններ հինգ մարզում և Երևանում

Անվճար հետազոտություններ հինգ մարզում և Երևանում

Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը եվրոպական շաբաթվա շրջանակներում և դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կազմակերպել է հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում հետազոտություններ կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ:
Նշված բոլոր հետազոտությունները կանցկացվեն ՌԴ-ի օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված
ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում՝ բացառապես ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ: Հետազոտությունների վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։ Դրանց քաղցած մոտենալը պարտադիր չէ:
Հետազոտությունները կուղեկցվեն նախա- և հետթեստային խորհրդատվությամբ:
Ժամանակացույցի և տեղակայման վայրերի մասին մանրամասները` կից լուսանկարում:
Հիշեցում. ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ: Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին: