ՄԻԱՎ-ը չի փոխանցվում համատեղ կենցաղ վարելիս․ Ելենա Սիլկա

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում համատեղ կենցաղ վարելիս․ Ելենա Սիլկա

Այսօր անդրադառնալու ենք ՄԻԱՎ-ի մասին ամենատարածված միֆերից մեկին, համաձայն որի`
ՄԻԱՎ-ով ապրող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս հնարավոր է վարակվել ՄԻԱՎ-ով։
Իրականությունը կներկայացնի ԻՀԱԿ բժիշկ-ինֆեկցիոնիստ Ելենա Սիլկան:
Հնարավոր ՉԷ վարակվել ՄԻԱՎ-ով ապրող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս, քանի որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սննդի միջոցով, կենցաղային շփումների ժամանակ:
ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել նաև ջրի միջոցով, հազի կամ փռշտոցի միջոցով, ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու ժամանակ, ընդհանուր սպասքից, հեռախոսից, համակարգչից, սանհանգույցից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, լողավազանում լողալիս: