ՄԻԱՎ-ը չի փոխանցվում միջատների միջոցով․ Աստղիկ Դավիդյան

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում միջատների միջոցով․ Աստղիկ Դավիդյան

Մեր իրազեկման արշավի շրջանակում շարունակում ենք անդրադառնալ ՄԻԱՎ-ի մասին միֆերին:

Համաձայն այդ միֆերից մեկի` ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել մոծակի խայթոցից։

Իրականությունը կներկայացնի ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկայի բժիշկ-ինֆեկցիոնիստ Աստղիկ Դավիդյանը:

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կամ այլ միջատների միջոցով, քանի որ կարող է ապրել և բազմանալ միայն մարդու բջիջների մեջ և շատ արագ ոչնչանում է միջատների ստամոքսում:

Դրանից զատ, միջատների մարսողական համակարգի կառուցվածքը գործնականում անհնարին է դարձնում խայթված մարդու արյան անցումը միջատների ստամոքսից հակառակ ուղղությամբ՝ հաջորդ զոհի օրգանիզմ: Մյուս կողմից, մարդուն կծելիս մոծակը վերքի մեջ արտազատում է ոչ թե նախորդ խայթվածի արյունը, այլ իր թուքը: