ՄԻԱՎ-ով ապրողները ԻՀԱԿ-ում ստանում են վերջին սերնդի ՀՌՎ որակյալ դեղորայք

ՄԻԱՎ-ով ապրողները ԻՀԱԿ-ում ստանում են վերջին սերնդի ՀՌՎ որակյալ դեղորայք

Շարունակում ենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ միֆազերծումը։ Հերթական միֆը վերաբերում է ՀՌՎ դեղերին:

ՄԻՖ
Արտերկրում ՄԻԱՎ-ի համար կիրառվող ՀՌՎ (հակառետրովիրուսային) դեղերը ավելի արդյունավետ և անվտանգ են, քան ՀՀ-ում, չունեն կողմնակի ազդեցություններ:

Իրականությունը կներկայացնի ԻՀԱԿ դեղերի պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Արա Սողոմոնյանը։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ արտասահմանյան շուկայից ձեռք է բերում վերջին սերնդի ՀՌՎ որակյալ դեղորայք, որն օժտված է օրգանիզմի համար լավ տանելիությամբ, բարձր արդյունավետությամբ և անվտանգությամբ, չունի կողմնակի ծանր ազդեցություններ տարբեր օրգան-համակարգերի վրա։

Նշված դեղերը ՀՀ-ում կան բացառապես մեր կենտրոնում, տրամադրվում են ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկայում (հասցե՝ Աճառյան 2)։
Եվս մեկ կարևոր հիշեցում՝ նշված դեղերը շահառուներին տրամադրվում են պետպատվերի շրջանակներում՝ բացառապես ԱՆՎՃԱՐ հիմունքներով:

Լիցենզիա՝ Կ-Բ0-003304
Տրված է 04.10.2022թ.