Թեստավորվե՛լ, կանխարգելե՛լ, բուժվե՛լ․ ԻՀԱԿ-ը ՄԻԱՎ-ի մասին սոցիալական գովազդ է նկարահանել

Թեստավորվե՛լ, կանխարգելե՛լ, բուժվե՛լ․ ԻՀԱԿ-ը ՄԻԱՎ-ի մասին սոցիալական գովազդ է նկարահանել

Այսօր` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, կրկին հիշեցնում ենք`թեստավորումը, կանխարգելումը և հետևողական բուժումը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ապացուցված և արդյունավետ միջոցներ են:
Ռիսկային վարքագծի դեպքում մի´ ուշացրեք հետազոտումը: Վարակի վաղ հայտնաբերումը թույլ կտա կանխարգելելու դրա տարածումը, իսկ բուժման մեջ ներգրավումն ու հակառետրովիրուսային դեղերի կանոնավոր ընդունումը կօգնի վիրուսը հասցնելու անհայտնաբերելի մակարդակի` թույլ տալով ապրել լիարժեք կյանքով:
Մեր երկրում ՄԻԱՎ-ի բուժումն ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ է: