ԻՀԱԿ բուժքույր, լաբորանտ Մարգարիտ Թովմասյանը Թուրքմենստանում սեմինարի է մասնակցել

ԻՀԱԿ բուժքույր, լաբորանտ Մարգարիտ Թովմասյանը Թուրքմենստանում սեմինարի է մասնակցել

ԻՀԱԿ մասնագետները շարունակում են պարբերաբար մասնակցել վերապատրաստումների՝ մեր կենտրոն բերելով առողջապահական ոլորտի լավագույն փորձն ու ավանդույթները
Հերթական սեմինարը, որին մասնակցել է ԻՀԱԿ գործիքային և լաբորատոր ախտորոշման ծառայության ավագ բուժքույր և ՊՇՌ լաբորատորիայի լաբորանտ Մարգարիտ Թովմասյանը, կայացել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում:
Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են վարակիչ նյութերի փոխադրման կանոնները, փաթեթների մակնշման և պիտակավորման առանձնահատկությունները, նմուշների տեղափոխման ժամանակ դասակարգման և նույնականացման նրբությունները, հնարավոր ռիսկերի կանխարգելման մեթոդները։
Նմանատիպ սեմինարներին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում մեր մասնագետներին իրականացնել փորձի փոխանակում, հարստացնել գիտելիքներն ու հմտությունները: