Ի՞նչ է վիրուսային հեպատիտը․ ներկայացրել է Ռիմա Այվազյանը

Ի՞նչ է վիրուսային հեպատիտը․ ներկայացրել է Ռիմա Այվազյանը

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ ԱՆ ԻՀԱԿ-ը #հեպատիտներ-ի վերաբերյալ իրազեկման նոր շարք է սկսում, որի շրջանակում մեր մասնագետները կպատասխանեն այդ հիվանդության վերաբերյալ ամենահաճախ հնչող հարցերին՝ ներկայացնելով անհրաժեշտ ինֆորմանցիան թե՛ կանխարգելման, թե՛ բուժման մասին։

Այսպիսով՝ առաջին հարցին կպատասխանի ԻՀԱԿ մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը։ Սկսենք սկզբից․

Ի՞նչ է վիրուսային հեպատիտը:

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են լյարդային բջիջների ախտահարմամբ։ Դրանք, ըստ ընթացքի, կարող են լինել սուր և քրոնիկ։ Վիրուսային հեպատիտները մի քանի տեսակի են (Ա-ից Ե), բայց թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում լուրջ առողջապահական խնդիր են ներկայացնում վիրուսային հեպատիտներ Բ-ն և Ց-ն։

Վիրուսային հեպատիտները փոխանցման տարբեր ձևեր ունեն․ վիրուսային հեպատիտ Ա-ի և Ե-ի փոխանցման ճանապարհը ֆեկալ-օռալ է, այսինքն՝ հիմնականում փոխանցվում են վարակված սննդի և ջրի, ինչպես նաև հիվանդ անձի հետ անմիջական կամ վերջինիս խնամքի պարագաների հետ սերտ շփման միջոցով։ Այս պահին մեր հանրապետությունում, բարեբախտաբար, այդ հեպատիտների տեղային դեպքեր գրեթե չեն արձանագրվում։

Հեպատիտ Ա-ից և Ե-ից պաշտպանվելու համար անհրաժեշտ է սննդի ճիշտ ջերմային մշակում և լվացում, անձնական հիգիենայի կանոնների պահպանում։

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին և Բ-ին, ապա առաջինն այսօր համարվում է բուժելի, երկրորդը` կառավարելի հիվանդություն:

Հեպատիտների վերը նշված երկու տեսակների մասին առավել մանրամասն կխոսենք մեր հաջորդ հրապարակումներում։

Դրանք բաց չթողնելու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջին, ուղղե՛ք ձեզ հետաքրքրող հարցերը մեկնաբանություններում կամ անձնական նամակով։