Հեպատիտ Բ-ի և Ց-ի իրավիճակն ու փոխանցման ուղիները ներկայացրել է Վարդան Արզաքանյանը

Հեպատիտ Բ-ի և Ց-ի իրավիճակն ու փոխանցման ուղիները ներկայացրել է Վարդան Արզաքանյանը

ԻՀԱԿ-ը շարունակում է վիրուսային #հեպատիտներ-ի վերաբերյալ իրազեկող շարքը։ Այս անգամ կանդրադառնանք հեպատիտներ Ց-ի և Բ-ի իրավիճակին և փոխանցման ուղիներին։
Հարցերի պատասխանները ներկայացրել է ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը։
Այսպիսով, ամբողջ աշխարհում քրոնիկ հեպատիտ Ց-ով ապրում է մոտավորապես 58 միլիոն մարդ։ Ընդ որում, ամեն տարի գրանցվում է մոտավորապես 1,5 միլիոն նոր վարակ:
Ամբողջ աշխարհում 296 միլիոն մարդ էլ ապրում է քրոնիկ հեպատիտ Բ-ով։ Ընդ որում, ամեն տարի գրանցվում է մոտավորապես 1,5 միլիոն նոր վարակ:
Հեպատիտ Ց-ի և Բ-ի փոխանցման ուղիները գրեթե նույնն են։ Դրանք փոխանցվում են․
  • մորից երեխային ճանապարհով,
  • սեռական ճանապարհով
  • բժշկական սարքավորումների, մասնավորապես՝ ներարկիչների և ասեղների կրկնակի օգտագործման կամ անբավարար ախտազերծման ժամանակ,
  • չհետազոտված արյան և արյան բաղադրամասերի փոխներարկման ժամանակ,
  • ներարկման պարագաների օգտագործման (թմրամիջոցների ներարկային օգտագործման) ժամանակ:
Դրանք չեն փոխանցվում կրծքի կաթի, սննդի, ջրի կամ պատահական շփման միջոցով, ինչպիսիք են գրկախառնվելը, վարակված անձի հետ համատեղ սնվելը:
Հիշեցնում ենք, որ դուք ևս կարող եք ուղարկել ձեր հարցերը։ Պատասխանները բաց չթողնելու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին։