ԻՀԱԿ-ը մարտի 1-ին անվճար հետազոտություններ կանցկացնի

ԻՀԱԿ-ը մարտի 1-ին անվճար հետազոտություններ կանցկացնի

ԻՀԱԿ-ն անվճար հետազոտություններ կանցկացնի Ազատության հրապարակում

Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մարտի 1-ին՝ Զրո խտրականության օրը, ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառում։

Նշված օրը՝ 12։00-19։00-ն, կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան տեղակայված կլինի Ազատության հրապարակում։

Մեր մասնագետներն ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ կանցկացեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ, կտրամադրվի նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն: Հետազոտություններին քաղցած մոտենալը պարտադիր չէ։

Հետազոտությունների վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։

Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ: Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին: