ԻՀԱԿ թիմն Ազատության հրապարակում էր՝ անվճար հետազոտություններ անցկացնելու

ԻՀԱԿ թիմն Ազատության հրապարակում էր՝ անվճար հետազոտություններ անցկացնելու

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թիմն Ազատության հրապարակում է` Զրո խտրականության օրվա շրջանակում անցկացնելու ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈւՆ հետազոտություններ ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ:

Հիշեցնում ենք, որ հանրային միջոցառումը մեկնարկել է 12։00-ին և կշարունակվի մինչև 19։00-ն:

Հետազատությունների վերաբերյալ պատասխանները քաղաքացիները ստանում են րոպեների ընթացքում:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ հիվանդության վաղ հայտնաբերումը նպաստում է դրա դեմ արդյունավետ պայքարին:

Շնորհակալ ենք ցուցաբերած հետաքրքրության և ակտիվ մասնակցության համար: