Շուրջ 100 քաղաքացի անվճար հետազոտվել է ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում

Շուրջ 100 քաղաքացի անվճար հետազոտվել է ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում

Ամփոփելով Զրո խտրականության օրվա շրջանակում ԻՀԱԿ նախաձեռնած հանրային միջոցառումը՝ հայտնում ենք, որ այսօր շուրջ 100 քաղաքացի հետազոտվել է մեր շարժական բուժախտորոշիչ կլինիկայում։
Քաղաքացիներն անցել են ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Ց-ի, Բ-ի և սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, ստացել են նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն:
Կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը՝ թեստավորման արշավին են միացել նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը։
ԻՀԱԿ տնօրենը կարևորել է հանրային միջոցառումների անցկացումը՝ հիշեցնելով, որ կենտրոնի շարժական կլինիկան պարբերաբար տեղակայված է լինում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի քաղաքային ու գյուղական բազմաթիվ բնակավայրերում՝ առավել հասանելի դարձնելով հետազոտություններին մասնակցությունը։
Հիշեցնում ենք Զրո խտրականության օրվա այս տարվա արշավի ուղերձը․ «Որպեսզի պաշտպանենք բոլորի առողջությունը, պետք է Updateպաշտպանենք յուրաքանչյուրի իրավունքը»։