Լուրերն անդրադարձել է ԻՀԱԿ նախաձեռնած հանրային միջոցառմանը

Լուրերն անդրադարձել է ԻՀԱԿ նախաձեռնած հանրային միջոցառմանը

Լուրերն անդրադարձել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի նախաձեռնած հանրային միջոցառմանը, որի ընթացքում քաղաքացիներն անվճար հետազոտությունների հնարավորություն են ստացել:
ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը նշել է, որ ՄԻԱՎ-ի դեմ օգտագործվող հակառետրովիրուսային դեղամիջոցները մեծ արդյունավետությամբ նվազեցնում են վիրուսի քանակը օրգանիզմում՝ ընդհուպ մինչև արյան մեջ վիրուսի անհայտնաբերելի մակարդակ։
ԻՀԱԿ բժիշկ-համաճարակաբան Քրիստինե Լալայանն էլ ընդգծել է՝ հիվանդությունը կարող է երկար տարիներ ընթանալ անախտանիշ, հետևաբար անհրաժեշտ է հետազոտվել՝ բուժումն արագ սկսելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։