4500 անձ անվճար հետազոտվել է ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

4500 անձ անվճար հետազոտվել է ԻՀԱԿ շարժական կլինիկաներում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, կարևորելով հանրային առողջությունն ու հայրենանպաստ նախագծերի անցկացումը, շարունակում է տարբեր ծրագրերով անվճար բժշկական ծառայություններ տրամադրել։
Մենք նախորդ տարի հայտնել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների շրջանում ԻՀԱԿ անցկացրած հանրային միջոցառումների մասին, որոնց ընթացքում ավելի քան 2200 հայրենակիցներ հնարավորոթյուն էին ստացել անվճար հետազոտվելու։
Ուրախ ենք տեղեկացնելու, որ ծրագիրը կրել է շարունանական բնույթ և երկրորդ փուլով անցկացվել Հայաստանի յոթ մարզի 90 համայնքում։
Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ մեր կենտրոնի մասնագետները դեկտեմբերի 6-ից փետրվարի 29-ը ավելի քան 140 այց են իրականացրել մարզեր, որոնց ընթացքում 4500 ՀՀ քաղաքացիներ և ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ ստացել են անվճար հետազոտությունների հնարավորություն։
Բժշկական անձնակազմի թիմում աշխատել են թերապևտ, մանկաբույժ, նյարդաբան, հոգեբան։ ՌԴ-ի կողմից ԻՀԱԿ-ին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում իրականացվել են ինչպես գործիքային հետազոտություններ (ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտություններ), այնպես էլ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի և վահանաձև գեղձի հորմոնների վերաբերյալ հետազոտություններ: Քաղաքացիները ստացել են անվճար բժշկական խորհրդատվություն։
Ծրագիրը երկարաձգվել է ևս մի քանի ամսով, և արդյունքների մասին հընթացս կտեղեկացնենք։
Առողջ եղեք։