ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանի մարտիության շնորհավորանքը

ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանի մարտիության շնորհավորանքը

Գեղեցիկ սեռի սիրելի՛ ներկայացուցիչներ, ընդունեք ջերմ շնորհավորանքներս Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Առաջին հերթին մաղթում եմ, որ ձեզ սիրված ու գնահատված զգաք ոչ միայն տոներին, այլև տարվա բոլոր օրերին։ Թող հաջողություններ և առաջընթացներ գրանցելու հնարավորությունները բոլոր ոլորտներում լինեն հաճախակի և հավասար, և կարողանաք օգտագործել ձեր ներուժը` ի նպաստ երկրի։
Սեր և հոգատարություն ձեր ընտանիքներին, խաղաղություն ձեր մտքում, կյանքում և շուրջը, որպեսզի անխոչընդոտ կերպով իրականություն դարձնեք ձեր բոլոր նվիրական երազանքները։
Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր կենտրոնի վարչական և բուժական անձնակազմերում աշխատող կանանց ու աղջիկներին՝ մաղթելով ուժ, եռանդ և անկեղծ ժպիտներ։
Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ բազմաթիվ են մեր բուժառուների շնորհակալությունները, և այսօր, առիթն օգտագործելով, ձեզ եմ շնորհակալություն հայտնում՝ բարեխիղճ մոտեցման, կենտրոնի բնականոն գործունեության համար ներդրած ջանքերի և բուժառուների հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։
Ձեր դերակատարումը կարևոր է ոչ միայն կենտրոնի, այլև պետության զարգացման գործում, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։
Շնորհավոր տարվա ամենագեղեցիկ մեկամսյակի սկիզբը։ Թող գարնանային պայծառ տրամադրությունը միշտ ուղեկից լինի՝ անկախ եղանակային պայմաններից։
Ստեփան Աթոյան
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն

Click here to change this text