Ինչպիսի՞ հիվադություն է ջրծաղիկը և որքա՞ն ժամանակ է վարակիչ․ մանրամասնել է Արշակ Ղազարյանը

Ինչպիսի՞ հիվադություն է ջրծաղիկը և որքա՞ն ժամանակ է վարակիչ․ մանրամասնել է Արշակ Ղազարյանը

Ջրծաղիկի մասին ամենատարածված հարցերին պատասխանել է ԻՀԱԿ մանկական ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Արշակ Ղազարյանը։👨‍⚕️Այլ հարցեր ունենալու դեպքում գրեք դրանք մեկնաբանություններում կամ նամակի միջոցով։
Այսպիսով՝ ի՞նչ է ջրծաղիկը։
Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը դրսևորվում է մաշկի և լորձաթաղանթների ախտահարմամբ։ Այդ ախտահարումը դրսևորվում է պապուլովեզիկուլյոզ ցանի առաջացմամբ, որը հետագայում կարող է վերածվել պուստուլաների։
Ինչպե՞ս է տարածվում։
Ջրծաղիկը դասվում է անթրոպոնոզ օդակաթիլային վարակների շարքին, հիվանդության աղբյուր համարվում է միայն մարդը։ Վարակիչ է միայն կլինիկական նշաններ ունեցող և գոտևորող որքին ունեցող հիվանդ մարդը։ Ջրծաղիկը երրորդ անձի միջոցով չի տարածվում։ Վիրուսի ընկալունակությունը բարձր է․ ջրծաղիկով հիվանդ անձի հետ շփված 10 անձից 8-ը կարող է վարակվել։
Որո՞նք են ախտանշանները։
Սուր սկիզբ, բարձր ջերմություն՝ 38 և ավելի աստիճան, մաշկին, այդ թվում՝ գլխի մազածածկ հատվածում պապուլյոզ, այնուհետև վեզիկուլյոզ ցանի առաջացում։
Որքա՞ն է տևում գաղտնի շրջանը։
Գաղտնի շրջանը միջինում տևում է 5-7, առավելագույնը՝ 21 օր։
Ովքե՞ր են ռիսկի խմբում։
Ռիսկի խմբում գտնվում են այն անձինք, որոնք ունեն իմունային համակարգի ընկճում։ Ջրծաղիկի հիմնական բարդությունը թոքաբորբն է։ Վիրուսը հազվադեպ կարող է ազդել նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով ջրծաղիկային մենինգիտ և մենինգոէնցեֆալիտ։
Մեկ անգամ ջրծաղիկով հիվանդացած մարդը նորից կարո՞ղ է վարակվել։
Մեկ անգամ ջրծաղիկով հիվանդանալուց հետո ձևավորվում է կայուն իմունիտետ։ Կրկնավարակի դեպքերը հազվադեպ են։