Գործ կա․ ԻՀԱԿ-ը փնտրում է վիճակագրի

ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը թիմի համալրման նպատակով փնտրում է վիճակագրի/մոնիթորինգի և գնահատման մասնագետի։📊
Պահանջվող կրթությունը՝ բարձրագույն բժշկական։ Հանրային առողջապահության ոլորտում կրթությունը/աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Պարտավորությունները՝
  • Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման բաժնի գործառույթների շրջանակներում վիճակագրական տեղեկատվության հավաքագրում, տվյալների բազաների համալրում և զարգացում, շարունակական վարում,
  • ընթացիկ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մոնիթորինգի և գնահատման գործառույթների իրականացում։
Տևողությունը` երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակն ուղարկել armaidsofficial@gmail.com էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում են:
Հասցե՝ ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկա, Ավան, Աճառյան 2։