ԻՀԱԿ բժիշկ-ռադիոլոգ Շուշան Համբարձումյանը մասնակցել է Ավստրիայում անցկացված համագումարի

ԻՀԱԿ բժիշկ-ռադիոլոգ Շուշան Համբարձումյանը մասնակցել է Ավստրիայում անցկացված համագումարի

ԻՀԱԿ մասնագետները շարունակում են մասնակցել տեղական ու միջազգային կարևոր վերապատրաստումների՝ հարստացնելով գիտելիքներն ու մեր կենտրոն բերելով ոլորտի լավագույն փորձը։
ԻՀԱԿ գործիքային ախտորոշման ծառայության բժիշկ-ռադիոլոգ Շուշան Համբարձումյանը փետրվարի 28-ից մարտի 3-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում էր՝ մասնակցելու ռադիոլոգիայի համաշխարհային ամենամյա համագումարին՝ ECR-ին։
Այս կարևորագույն առողջապահական ամենամյա միջոցառմանը մասնակցում են տասնյակ երկրների հազարավոր մասնագետներ՝ ուսումնասիրելով ռադիոլոգիայի ոլորտում տեղի ունեցող առաջընթացներն ու նորարար մոտեցումները։
Այս տարի համագումարի թիրախը եղել է ապագայի ռադիոլոգիան։ Մասնագետները ծանոթացել են ոլորտում AI-ի` արհեստական բանականության դերին և նորագույն մեթոդների կիրառմանը։ Քննարկվել են առանձնահատուկ դեպքեր՝ ոլորտի բժիշկներին օգնելով առավել ճշգրիտ ախտորոշում կատարել՝ ավելի արդյունավետ դարձնելով տրամադրվող բուժօգնությունը։