ԻՀԱԿ-ը համալրվել է երակների տեսանելիությունն ապահովող սարքերով

ԻՀԱԿ-ը համալրվել է երակների տեսանելիությունն ապահովող սարքերով

ԻՀԱԿ-ը շարունակում է համալրվել նորագույն սարքավորումներով՝ բարձրացնելով ծառայությունների որակն ու մեր բուժառուներին տրամադրելով օրեցօր ավելի արդյունավետ դարձող բուժսպասարկում:
Այս անգամ մեր կենտրոնը Առողջապահության նախարարության աջակցությամբ` «Գլոբալ» հիմնադրամի ծրագրի շրջանակում ձեռք է բերել երակների տեսանելիությունն ապահովող սարքեր, որոնք մի քանի անգամ կհեշտացնեն աշխատանքը:
Այդ սարքերը մի շարք առավելություններ ունեն, որոնց շնորհիվ երակային միջամտությունները շատ ավելի արագ են անցկացվում, քանի որ օգնում են հեշտությամբ գտնել դժվարտեսանելի երակները:
Սա կարևոր է հատկապես մեր փոքրիկ բուժառուների համար, որոնց դեպքում տագնապն ու անհանգստությունն ավելի ընդգծված են, հետևաբար միջամտություններն ավելի դժվար են անցկացվում: Սարքի միջոցով այդ խնդիրն էապես կնվազի:
Սարքերը ԻՀԱԿ ինֆեկցիոն վերակենդանցման և ինտենսիվ թերապիայի և մանկական ինֆեկցիոն բաժանմունքներում են: