ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը մասնակցում է Ինֆեկցիոն հիվանդությունների 16-րդ համառուսական կոնգրեսին

ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը մասնակցում է Ինֆեկցիոն հիվանդությունների 16-րդ համառուսական կոնգրեսին

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն այս օրերին գործուղմամբ գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Նա ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, կոնգրեսի համանախագահ Ա.Վ. Գորելովի հրավերով մասնակցում է Ինֆեկցիոն հիվանդությունների 16-րդ համառուսական կոնգրեսին:
«Ինֆեկցիոն հիվանդությունները ժամանակակից աշխարհում. Էվոլյուցիան, ներկա ու ապագա մարտահրավերները» խորագրով համագումարին մասնակցում են ՀՀ-ի, ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: ԻՀԱԿ-ը կոնգրեսի ընթացքում ներկայացրել է գիտական աբստրակտներ:
Համագումարի շրջանակում անդրադարձեր են կատարվում մի շարք առաջնային թեմաների, ինչպիսիք են`
  • երեխաների և մեծահասակների վարակիչ հիվանդությունների արդի խնդիրները,
  • վարակիչ հիվանդություններ ունեցող բուժառուների խնամքը և վերակենդանացումը,
  • կանխարգելիչ պատվաստումները և այլն: