ԻՀԱԿ տնօրենը հյուրընկալել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչներին

ԻՀԱԿ տնօրենը հյուրընկալել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչներին

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հյուրընկալել էր ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տարածաշրջանային ներկայացուցիչներին:

Վերջիններս ԻՀԱԿ մասնագետների հետ քննարկել են հակամիկրոբային կայնությանն առնչվող հարցեր, անդրադարձել առաջնային մի շարք թեմաների:

Հյուրերն ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանի ուղեկցությամբ նաև շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել լաբորատոր ախտորոշման ծառայության պայմաններին:

Կողմերը նախանշել են համագործակցության հնարավոր ուղիներն ու պատրաստակամություն հայտնել հետագա քննարկումների: