Ապրիլի 15-ը Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է

Ապրիլի 15-ը Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է

Ապրիլի 15-ը Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է, ինչի առթիվ սիրով շնորհավորում ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Լաբորատոր ախտորոշման ծառայության բոլոր մասնագետներին։


Թեև ձեր աշխատանքը հաճախ «կուլիսներում» է, որովհետև բուժառուները ձեզ հետ անմիջական շփում չեն ունենում, սակայն մենք պարբերաբար լսում ենք նրանց շնորհակալությունները՝ ձեր կատարած աշխատանքի համար։

Չէ՞ որ ցանկացած հիվանդության բուժման համար առաջնային նախապայման է ճիշտ ախտորոշումը։

Մենք էլ շնորհակալություն ենք հայտնում կենտրոնում ձեր նշանակալի դերակատարման և բարձրորակ ծառայության ապահովման համար։