Դիմել մեզ
Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի  բաժանմունք

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը կենտրոնի ամենակարևոր օղակներից մեկն է։ Այն մասնագիտացված բժշկական օգնություն է տրամադրում ցանկացած բարդության ինֆեկցիոն պաթոլոգիա ունեցող պացիենտների՝ իրականացնելով կենսական կարևոր օրգան-համակարգերի գործառույթների վերականգնման ու պահպանմանն ուղղված միջոցառումներ:

Տասնհինգ մահճակալային ֆոնդ ունեցող բաժանմունքն ապահովված է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով (ոչ ինվազիվ շնչառական օժանդակության CPAP սարք, ինտելեկտուալ ռեժիմով շնչառական օժանդակության սարք, թթվահիմնային հավասարակշռությունը որոշելու սարք, հակապարկելախոցային ներքնակներով ինտելեկտուալ ռեժիմով բազմաֆունկցիոնալ մահճակալներ և այլն):

Բժշական ժամանակակից տեխնոլոգիաների, բուժման նորագույն մեթոդների կիրառումը, բժշկական և բուժքույրական անձնակազմի բարձր որակավորումը, սրտացավ մոտեցումը հնարավորություն են տալիս հաջողությամբ բուժելու ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 0-18 տարեկան պացիենտներին:

Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, այդ թվում՝ արտերկրի առաջատար բժշկական հաստատություններում: Ստացված գիտելիքների ու ձեռք բերված հմտությունների ներդրումը բաժանմունքի աշխատանքում հնարավորություն է ստեղծում բարելավելու և օպտիմալացնելու կարևոր գործառույթները, ինչն ապահովում է պացիենտների հսկման և բուժման բարձր որակը:

Պացիենտների կյանքը փրկելու և նրանց բուժումն ու խնամքը լավագույնս կազմակերպելու գործում կարևոր ներդրում ունեն նաև բաժանմունքի բուժքույրերը, որոնք, հիանալի կատարելով իրենց պարտականությունները, առանձնանում են փորձառությամբ և հոգատարությամբ: