Ազգային ռեֆերենս լաբորատորիան ՀՀ-ում միակն է, որտեղ կատարվում են տուբերկուլոզի ախտորոշման և վարման ամբողջական լաբորատոր հետազոտությունները՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան: Այն կենսաանվտանգության երրորդ մակարդակի լաբորատորիա է՝ ապահովված ինֆեկցիոն վտանգավոր վարակների՝ տուբերկուլոզի և ոչ տուբերկուլոզային միկոբակտերիոզների հետազոտման համար ներկայացվող անհրաժեշտ պահանջներով:
Ազգային ռեֆերենս լաբորատորիան վերահսկում է նաև մարզային և քաղաքային 25 լաբորատորիաների գործունեությունը՝ ներառյալ արդիականացումը, արտաքին որակի գնահատման գործընթացը, տուբերկուլոզի լաբորատոր ցանցի զարգացման նորմատիվային բազայի ստեղծումն և ցանցի աշխատակիցների վերապատրաստումը:
Գիտագործնական հետազոտական աշխատանքները, որոնք իրականացվում են Ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից և տպագրվում են միջազգային ճանաչում ունեցող պարբերականներում՝ ապահովելով տուբերկուլոզի լաբորատոր համակարգի բարելավման և արդիականացման գործի ապացուցողական հիմքը:
Լաբորատորիան ունի 14 աշխատակից, այդ թվում արհեստավարժ և փորձառու բժիշկ-լաբորատներ, որակի և կենսաանվտանգության/կենսաապահովության պատասխանատուներ, որոնք ապահովում են ախտորոշիչ ծառայության և հետազոտման արդյունքների բարձր որակն ու շարունակական բարելավումը:
Ազգային ռեֆերանս լաբորատորիան հագեցած է այս ոլորտում մեծ ճանաչում ունեցող այնպիսի ժամանակակից սարքավորումներով, ինչպիսիք են՝
Մեր լաբորատորիան մատուցում է հետևյալ ծառայությունները՝
2019 թվականից Ազգային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավարն է Էդուարդ Կաբասակալյանը։
Նա անցել է միջազգային բազմաթիվ վերապատրաստումներ, հանդիսանում է գիտական հոդվածների հեղինակ և տարիներ շարունակ ներգրավված է եղել առողջապահական տարբեր ծրագրերում և բժշկական լաբորատորիաների գիտահետազոտական աշխատանքներում։ Նրա մասնագիտական փորձն ու կառավարման հմտությունները նպաստել են լաբորատորիայում մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացմանը։