Դիմել մեզ
Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունք

Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունք

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքը Հայաստանում ինֆեկցիոն հիվանդություններով մեծահասակ պացիենտներին մասնագիտացած բժշկական օգնություն տրամադրող ամենամեծ բաժանմունքներից մեկն է:

Այստեղ սուր և քրոնիկ վարակիչ հիվանդություններով պացիենտները ստանում են ամբուլատոր և ստացիոնար բուժում՝ բժշկական օգնության և պացիենտների խնամքի ընդունված միջազգային ստանդարտներին համապատասխան: Բաժանմունքում հոսպիտալացվում են առողջության պահպանման առաջնային օղակներից կամ տարբեր պրոֆիլի բժշկական կենտրոններից ուղեգրված, շտապօգնությամբ ընդունված կամ վարակիչ հիվանդության արդյունքում առաջացած բարդություններով ինքնուրույն դիմած պացիենտներ, որոնց բուժումը հնարավոր է կազմակերպել միայն ստացիոնար պայմաններում և մասնագետի հսկողությամբ:

Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքում բուժվում են տարաբնույթ ինֆեկցիաներ, ինչպիսիք են

  • քութեշ,
  • կարմիր քամի,
  • բրուցելոզ,
  • լեյշմանիոզ,
  • հեպատիտներ,
  • ՄԻԱՎ և այլ համակցված վարակներ,
  • աղիքային վարակներ՝ սալմանելոզ, դիզինտերիա, էշերիխիոզ, շիգելոզ, որովայնային տիֆ և պարատիֆ,
  • չճշգրտված ծագումնաբանությամբ վարակներ,
  • այլ բնույթի վարակիչ հիվանդություններ:

Բաժանմունքի կառուցվածքում առկա են մեկուսարաններ, որոնք նախատեսված են վարակիչ պաթոլոգիաներով պացիենտների լիակատար մեկուսացման համար՝ վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Այս պացիենտներն ընդունվելու պահից մինչև դուրս գրվելը չեն շփվում այլ վարակիչ հիվանդություններ ունեցող պացիենտների հետ:

Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Ս. Խ. Ավդալբեկյանի Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնների կլինիկական բազաներից մեկն է։ Այստեղ  մշտապես իրականացվում են ախտորոշիչ և բուժական աշխատանքների որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, կատարվում է տարբեր պաթոգենների կողմից առաջացած հիվանդությունների ընթացքի առանձնահատկությունների խորը վերլուծություն, մշակվում են առավել ռացիոնալ մեթոդներ և բուժման ռեժիմներ՝ կախված վարակների էթիոլոգիայից, ծանրությունից, հիվանդության շրջանից և ուղեկցող պաթոլոգիական պրոցեսների բնույթից: Բաժանմունքում աշխատում են ինչպես երկար տարիների մասնագիտական փորձով ինֆեկցիոնիստներ, այնպես էլ երիտասարդ սերնդի բժիշկներ, որոնք մշտապես պատրաստակամ եմ վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում կատարելագործել իրենց կարողություններն ու հմտությունները: