Ընդունարանը կարևոր բժշկական և ախտորոշիչ բաժին է, որը նախատեսված է պացիենտների ընդունման, գրանցման, առաջնային զննման, խորհրդատվության, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տրամադրման համար:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ընդունարանը գործում է շուրջօրյա ռեժիմով և ընդունում ինֆեկցիոն պաթոլոգիաներով պացիենտներ երկրի ողջ տարածքից, Արցախից և արտերկրից:
ԻՀԱԿ ընդունարանը համալրված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ամբողջապես կազմակերպել բոլոր տեսակ հետազոտությունները և շտապ ցուցումների դեպքում ապահովել պացիենտների լիարժեք բուժօգնությունը և վերջիններիս հոսպիտալացումը՝ համապատասխան բաժանմունքում:
Պացիենտի բուժման հաջողությունը, իսկ անհետաձգելի պայմանների դեպքում՝ նաև նրա կյանքը, որոշակիորեն կախված են նրանից, թե որքան պրոֆեսիոնալ, արագ և համակարգված է գործում ընդունարանի անձնակազմը, ուստի մեր կենտրոնի ընդունարանի ողջ անձնակազմը մեծ պատասխանատվությամբ է մոտենում աշխատանքին և պատրաստակամ է՝ դիմակայելու ինչպես առօրյա, այնպես էլ ցանկացած արտակարգ իրավիճակում ծագած խնդիրներին և առավելագույնս նպաստելու դրանց լուծմանը: