Հակասնկային դեղեր

Հակասնկային դեղերը լայնորեն կիրառվում են տարբեր սնկային վարակների բուժման և կանխարգելման նպատակով: Դրանք դասակարգվում են ըստ ազդեցության տարբեր մեխանիզմների, կիրառվում են տեղային/ մոմիկներ,քսուքներ/ և համակարգային/ ներքին ընդունում, ինֆուզիոն եղանակով/ ձևով:
Սնկի տեսակը (Candida, Aspergillus, Cryptococcus, այլն),վարակի ծանրության աստիճանը և տեղակայումը (մաշկային, օրգանային, համակարգային),հիվանդի իմունային վիճակը, դեղերի կենսամատչելիությունը, տոքսիկությունը և փոխազդեցությունները:
Նիստատինը պոլիենային հակասնկային դեղամիջոց է,կապվում է սնկի բջջաթաղանթի մեջ պարունակվող էրգոստերոլի հետ,առաջացնում է բջջաթաղանթում անցքեր, որոնք խանգարում են իոնների և կենսական նյութերի հավասարակշռությանը,բերում է սնկային բջջի լիզիսին և մահվան: Օգտագործվում է հիմնականում տեղային / մակերեսային/՝ Candida տեսակի սնկերի առաջացրած վարակների բուժման համար/օրինակ՝ բերանի խոռոչի սնկային վարակներ՝ հատկապես նորածինների, ՄԻԱՎ-ով/իմունոդեֆիցիտով ապրող, ինհալյացիոն կորտիկոստերոիդներ օգտագործող հիվանդների մոտ,աղիքային կանդիդոզ,վագինալ կանդիդոզ,մաշկի սնկային վարակներ, քանի որ ներքին ընդունման /per os/ դեպքում ներծծվում է աննշան։ Քանի որ նիստատինը գրեթե չի ներծծվում համակարգային շրջանառության մեջ՝ կողմնակի ազդեցությունները շատ հազվադեպ են։
Սակայն կարող են լինել՝ սրտխառնոց, փորլուծություն (ներքին ընդունման ժամանակ),ալերգիկ ռեակցիաներ (հազվադեպ),տեղային գրգռում (քսուքների դեպքում):
Ֆլուկոնազոլը տրիազոլային հակասնկային միջոց է, երբեմն համատեղվում է հակաբիոտիկների հետ, երբ առկա է երկրորդային սնկային վարակներ, պարտադիր բժիշկ մասնագետի ցուցմամբ և հսկողությամբ:
Ֆլուկոնազոլի կանխարգելիչ կիրառումը կարող է արդարացված լինել ՝
Երբ արյան մեջ նեյտրոֆիլների անկումը 7 օր և ավել է / համաձայն կլինիկական հետազոտության/
Բարձր ռիսկայնության ինտենսիվ թերապայի բաժանմունքի հիվանդներ, ովքեր ունեն candida տեսակի սնկերի բազկողմանի գաղութացում, երկարատև լայն սպեկտրի հակաբիոտիկոթերապիա,մեխանիկական օդափոխում և այլ դեպքերում:
Ծայրահեղ իմունոդեֆիցիտով պացիենտներ, օրինակ ՄԻԱՎ-ով ապրող անձինք, երբ CD4+ լիմֆոցիտների քանակը խիստ ցածր է,
Բժշկական պատմության մեջ կանդիդաների կրկնվող վարակներ;
Ազոլային խմբի հակասնկային դեղեր են նաև իտրակոնազոլը, վորիկոնազոլը,կետոկոնազոլը և այլն: Դրանք արգելակում են սնկերի բջջաթաղանթների կարևոր բաղադրիչի ՝ էրգոստերոլի սինթեզը։ Կողմնակի ազդեցություններ՝ լյարդային ֆունկցիայի խանգարումներ, գաստրոինտեստինալ ախտանիշներ, դեղային փոխազդեցություններ
Բացի վերոնշյալ դեղերից նաև գոյություն ունեն այլ ազդեցության մեխանիզմով հակասնկային միջոցներ, որոնք արգելակում են β-(1,3)-D-գլուկանի՝ սնկերի բջջապատի կառուցման համար անհրաժեշտ նյութի սինթեզը՝ կասպոգունգին, միկոֆունգին ,արգելակում են սկուալեն էպօքսիդազա ֆերմենտը՝ էրգոստերոլի սինթեզի վաղ փուլում, օրինակ՝ տերբինաֆինը:
Նիստատինի ազդեցությամբ մեկ այլ դեղամիջոց է Ամֆոտերիցին Բ-ն, որը ի տարբերություն նիստատինի ունի համակարգային ազդեցություն և կիրառվում է ներերակային եղանակով ՝ծանր համակարգային սնկային վարակների դեպքում:Ամֆոտերիցին Բ ն ունի նեֆրոտոքսիկ է և պետք է կիրառել բժշկի մշտական հսկողության պայմաններում:
Ամֆոտերիցին Բ-ի հետ համատեղ կիրառվում է նաև ֆլուցիտոզինը, որը խանգարում է սնկերի ԴՆԹ/ՌՆԹ սինթեզը: Արտահայտված հեմատոտոքսիկ է:
Կանխարգելիչ կիրառումը հակաբիոտիկների հետ խորհուրդ չի տրվում, և դրա կիրառումը պետք է լինի հիմնավորված՝ հաշվի առնելով ռիսկային գործոնները, վարակների տեսակները և հնարավոր դեղաբանական փոխազդեցությունը:
Կանխարգելիչ նպատակով կիրառումը կլինիկական փորձարկումներով ապացուցված չէ և հաստատված չէ որպես ստանդարտ մոտեցում:
Դա երբեմն ոչ թե կանխում է շատերի պատկերացրած սնկային հիվանդությունը, այլ կարող է առողջությանը հասցնել զգալի վնաս: