Դիմել մեզ

Հակամանրէային կայունությունը՝ առողջապահական մարտահրավեր

Հակամանրէային կայունությունը՝ առողջապահական մարտահրավեր

25.11.2025
Հակամանրէային կայունությունը՝ առողջապահական մարտահրավեր

Ամփոփելով հակամանրէային դեղերի պատշաճ օգտագործման մասին իրազեկման համաշխարհային շաբաթը՝ նոյեմբերի 18–24-ը, ևս մեկ անգամ արձանագրենք, որ հակամանրէային կայունությունը (Antimicrobial Resistance, AMR) համարվում է գլոբալ հանրային առողջապահության ամենախնդրահարույց մարտահրավերներից մեկը։

Այն իսկապես «Լուռ համաճարակ» է և առանց արդյունավետ գործողությունների սպառնում է դառնալ մահվան առաջատար պատճառներից մեկը։

Հետևելով այս տարվա կարգախոսին՝ «Գործենք հիմա. պաշտպանենք մեր ներկան, ապահովենք մեր ապագան» հնարավորություն տանք եկող սերունդներին չկորցնել արդյունավետ բուժման միջոցները և դիմակայել ժամանակի վարակիչ հիվանդություններին։

Հակամանրէային դեղերի ոչ պատշաճ և ոչ ռացիոնալ օգտագործումը բժշկության, անասնաբուժության և գյուղատնտեսության ոլորտներում, հանգեցնում է աշխարհում կայուն մանրէների տարածվածության աճի, ինչի հետևանքով սովորական վարակների բուժումը դառնում է անարդյունավետ։

Կարևոր է

  • Չընդունել հակամանրէային դեղեր առանց բժշկի խորհրդատվության. դեղերի սխալ ընտրությունը կարող է ավելի մեծ վնաս պատճառել, քան օգուտ։
  • Միշտ ավարտել նշանակված բուժման ամբողջ կուրսը. վաղաժամ դադարեցումը նպաստում է մանրէների կայունության ձևավորմանը։
  • Հակամանրէային դեղերը արդյունավետ չեն վիրուսների դեմ, ոչ մի դեր չունեն գրիպի, սուր շնչառական վարակների և COVID-19-ի բուժման գործընթացում։

Ուստի, համախմբվելով «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ, միասին կարող ենք կանխել այն վտանգները, որոնք առաջացնում են հակամանրէային դեղերի կայունության զարգացումը։