Կոքսակի վիրուս․ ինչպես է տարածվում և բուժվում ամբողջ աշխարհում տարածված վիրուսը

Էնտերովիրուսներին պատկանող` մարդուն ախտահարող հիմնական հարուցիչներն են պոլիոմիելիտի, կոքսակի A և B, ECHO, 68-72 համարակալմամբ վիրուսները:
Կոքսակի վիրուսը ամբողջ աշխարհում տարածված վիրուսային վարակ է` առավել հաճախ հանդիպող մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, սակայն հանդիպում է նաև ավելի մեծ տարիքի երեխաների և մեծահասակների մոտ նույնպես:
Համաճարակաբանություն
Վարակը փոխանցվում է Ֆեկալ-օրալ ճանապարհով` աղտոտված ձեռքերի և աղտոտված մակերեսների հետ շփման արդյունքում, օդակաթիլային` փռշտոցի, հազի կամ խոսելու ժամանակ, բշտիկների պարունակության հետ անմիջական կոնտակտի միջոցով:
Հիվանդությանը բնորոշ է սեզոնայնություն, առավել հաճախ դիտվում է ամռանը, գարնանը և աշնանը:
Կլինիկական ընթացք
Գաղտնի շրջանը տևում է 3-6 օր: Ախտանիշները սովորաբար տևում են 7-10 օր:
Հիվանդությանը բնորոշ կլինիկական նշաններն են`
Հիվանդությունը դեպքերի մեծամասնությունում ունենում է թեթև ընթացք:
Հիվանդության բարդություններից են`
Հիվանդությունից 4-8 շաբաթ անց կարող է դիտվել ձեռքերի և ոտքերի եղունգների կորուստ, որը ժամանակի ընթացքում վերականգնվում է:
Ռիսկի խմբեր
Ախտորոշում
Ախտորոշում կատարվում է կլինիկական ախտանիշների, համաճարակաբանական անամնեզի հիման վրա: Կատարվում է նաև քիթ-կոկորդային արտադրուկի, կղանքի և բշտիկային պարունակության հետազոտություն ՊՇՌ եղանակով:
Բուժում
Դեպքերի մեծամասնությունում կոքսակի վիրուսային վարակը ինքնալավացող է: Ներկայումս յուրահատուկ բուժում չկա: Հակավիրուսային, հակաբակտերիալ թերապիա չի նշանակվում: Բուժումը հիմնականում ախտանշանային է, կարող են օգտագործել ջերմիջեցնող և ցավազրկող պրեպարատներ: Կարևոր է առատ հեղուկների օգտագործումը:
Կանխարգելում
Վակցինոպրոֆիլակտիկա չի կիրառվում:
Հիշեք՝ բերանի խոռոչում ցավոտ խոցիկների պատճառով երեխաները կարող են հրաժարվել ջրից և սննդից, ինչը կարող է բերել ջրազրկման: Նման դեպքերում պետք է դիմել մասնագետի և չզբաղվել ինքնաբուժմամբ: