ՍՆԿԱՅԻՆ ՍԵՊՍԻՍ ԵՎ ԳԼԽՈՒՂԵՂԻ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ

Սնկային սեպսիսը լուրջ խնդիր է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Չնայած ընդհանուր դեպքերի ցածր հաճախությանը (մոտ 5%) բակտերիալ սեպսիսների համեմատ, մահացությունը բավական բարձր է՝ 40-70%: Հիմնական հարուցիչներն են՝ հաճախ՝ Candida spp, հազվադեպ՝ Aspergillus spp., Cryptococcus spp., զիգոմիցետներ: Խոցելի են համարվում իմունոդեֆիցիտով պացիենտները՝ ՄԻԱՎ վարակով, ուռուցքային հիվանդություններով, տրանսպլանտացիա արված, իմունոսուպրեսիվ թերապիա ստացող, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ծանր պացիենտները:
Ռիսկի գործոններն են.
Կլինիկական նշանները որպես կանոն ոչ սպեցիֆիկ են՝ ջերմության բարձրացում, տախիկարդիա, հիպոտենզիա, բազմաօրգանային անբավարարության նշաններ: Կարևոր ազդանշան է սեպսիսի հակաբակտերիալ բուժման հանդեպ ռեզիստենտությունը:
Ախտորոշումը կատարվում է արյան ստանդարտ ցանքսով սնկերի համար, սակայն այս մեթոդը ոչ այնքան զգայուն է և հաճախ տալիս է բացասական արդյունք:
Ժամանակակից մեթոդներն են ՊՇՌ մեթոդը, անտիգենների որոշումը՝ β-D-գլյուկան, գալակտոմաննան, շճաբանական մեթոդներ, օջախների հայտնաբերման նպատակով՝ ՀՇ/ՄՌՏ:
Բուժման համար անհրաժեշտ է անհապաղ հակասնկային թերապիա: Candida-ի դեպքում էխինոկանդիններ (կասպոֆունգին, միկաֆունգին, անիդուլաֆունգին) կամ ֆլուկոնազոլ՝ զգայունության դեպքում: Aspergillus-ի դեպքում վորիկոնազոլ, պոզակոնազոլ, իզավուկոնազոլ: Անհրաժեշտ է իմունային ստատուսի բարելավում, ինֆեկցիայի օջախների վերացում:
Պրոգնոզն անբարենպաստ է, մահացությունը հիմնականում պայմանավորված է ուշ ախտորոշմամբ:
Գլխուղեղի սնկային հիվանդությունների հարուցիչներն են՝ Cryptococcus neoformans/gattii-մենինգիտի, մենինգոէնցեֆալիտի հիմնական պատճառն է ՄԻԱՎ վարակով պացիենտների շրջանում:
Aspergillus spp., զիգոմիցետներ-առաջացնում են ցերեբրալ աբսցեսներ, վասկուլիտ, ինսուլտներ, զիգոմիցետների դեպքում նեկրոտիզացնող պրոցես քթային սինուսներում ԿՆՀ տարածմամբ:
Մելանինացված սնկեր՝ Cladophialophora bantiana, Rhinocladiella mackenziei-ախտահարում են նաև իմունոկոմպետենտ անձանց, առաջացնում են սոլիտար կամ բազմաթիվ աբսցեսներ:
Կլինիկական ընթացքը հիմնականում ենթասուր է, լինում է գլխացավ, ջերմության բարձրացում, գիտակցության խանգարում, նյարդաբանական ախտանիշներ՝ պարեզներ, ցնցումներ, օջախային սիմպտոմներ, ներգանգային հիպերտենզիայի նշաններ՝ փսխում, տեսողական նյարդերի այտուց:
Ախտորոշման համար անհրաժեշտ է ողնուղեղային հեղուկի հետազոտություն՝ միկրոսկոպիա, ցանքս, կրիպտոկոկային անտիգեն, ՊՇՌ և մոլեկուլային մեթոդների կիրառում սունկը իդենտիֆիկացնելու համար, ՀՇ/ՄՌՏ՝ ախտահարված օջախները ճշգրտելու համար:
Բուժման համար Cryptococcus-ի դեպքում ամֆոտերիցին B+ֆլուցիտոզին, հետագայում պահպանողական բուժում ֆլուկոնազոլով, Aspergillus-ի դեպքում վորիկոնազոլ կամ նոր սերնդի ազոլներ, զիգոմիցետների դեպքում լիպոսոմալ ամֆոտերիցին B, Cladophialophora bantiana-ի դեպքում վորիկոնազոլ, պոզիկոնազոլ: Աբսցեսների դեպքում հնարավոր է անհրաժեշտ լինի վիրահատական միջամտություն: Անհրաժեշտ է իմունոդեֆիցիտի շտկում՝ ՄԻԱՎ-ի դեպքում՝ հակառետրովիրուսային թերապիա, իմունոսուպրեսիվ թերապիայի ժամանակ՝ իմունոսուպրեսորների դեղաչափի իջեցում: Պրոգնոզը հաճախ անբարենպաստ է: