Լեյշմանիոզ. ինչպես է տարածվում, որոնք են ախտանշանները

Լեյշմանիոզը բնական օջախային, մակաբուծային հիվանդություն է, որը հանդիպում է նաև Հայաստանի Հանրապետությունում։ Հիվանդությունը հիմնականում փոխանցվում է վեկտորների՝ Phlebotomus ցեղի մլակների խայթոցի միջոցով։ Մլակը վարակը փոխանցում է՝ խայթելով նախ հիվանդ կենդանուն (շատ հաճախ՝ շանը), ապա՝ մարդուն։ Մարդիկ կարող են չնկատել խայթոցները, քանի որ մլակներն անձայն են, շատ փոքր, շատերի համար խայթոցները կարող են ցավ չպատճառել: Կարևոր է նշել նաև, որ շան կծածով լեյշմանիոզը չի փոխանցվում։
Հիվանդությունն ունի 3 կլինիկական ձև՝
Մաշկային ձևի դեպքում գաղտնի շրջանը կարող է տևել 2 շաբաթից մինչև մի քանի ամիս: Հարուցչի թափանցման տեղում առաջանում են խոցեր, որոնք սովորաբար մակերեսային են, շրջանաձև, հստակ սահմաններով:
Մաշկալորձաթաղանթային ձևի ժամանակ սկզբնական նշաններն են՝ քթի փակվածությունը, քթահոսությունը, այնուհետև քթի միջնապատին առաջանում է փոքր թմբիկ, որը հետագայում վերածվում է խոցի՝ հանգեցնելով ընդհուպ մինչև քթի միջնապատի քայքայման:
Ընդերային լեյշմանիոզը հիվանդության ամենածանր ձևն է։ Այն ունի երկարատև գաղտնի շրջան՝ միջինում 2-ից 6 ամիս, երբեմն կարող է տևել տարիներ: Հիվանդությունը դեպքերի մեծամասնությունում՝ մոտ 80 տոկոս, ունենում է անանխտանիշ ընթացք։ Հարուցիչը կարող է տասնյակ տարիներ մնալ առողջ մարդու օրգանիզմում, մինչ այն պահը, երբ որևէ պատճառով ընկճվում է իմունային համակարգը, և լեյշմանիոզն ակտիվանում է, ի հայտ են գալիս ախտանշաններ:
Ընդերային լեյշմանիոզի հիմնական կլինիկական ախտանիշներն են՝
Ընդերային լեյշմանիոզի համար բարձր ռիսկի խմբում են՝
Ընդերային լեյշմանիոզն ախտորոշվում է՝ հաշվի առնելով՝
Լեյշմանիոզը մարդկանց շրջանում կանխարգելող պատվաստանյութեր կամ դեղամիջոցներ չկան։ Վարակումը կանխելու լավագույն միջոցը խայթոցներից պաշտպանվելն է։ Իսկ հիվանդության զարգացման դեպքում՝ վաղ ախտորոշումը և հնարավորինս արագ բուժման սկիզբ՝ բարդություններից խուսափելու համար։
Մլակների խայթոցներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է