Դիմել մեզ

Լայմի հիվանդություն.ինչո՞ւ է կարևոր ժամանակին ճանաչել այն

Լայմի հիվանդություն.ինչո՞ւ է կարևոր ժամանակին ճանաչել այն

02.07.2026
Լայմի հիվանդություն.ինչո՞ւ է կարևոր ժամանակին ճանաչել այն

Լայմի հիվանդությունը տզերի միջոցով փոխանցվող բակտերիալ վարակ է, որը կարող է զարգանալ վարակված տզի խայթոցից հետո։ Հիվանդությունը հատկապես կարևոր է վաղ փուլում հայտնաբերել, քանի որ ժամանակին ախտորոշման և ճիշտ բուժման դեպքում այն հիմնականում լիովին բուժելի է։

Լայմի հիվանդության ամենաբնորոշ նշաններից է խայթոցի հատվածում առաջացող կարմիր, աստիճանաբար մեծացող ցանը, որը երբեմն ունենում է օղակաձև կամ «թիրախի» տեսք։ Սակայն պետք է հիշել՝ ցանը միշտ չէ, որ դասական տեսք ունի, իսկ որոշ դեպքերում կարող է ընդհանրապես չնկատվել։

Հնարավոր ախտանշաններն են՝

ջերմություն, գլխացավ, արտահայտված հոգնածություն, մկանային և հոդային ցավեր, ավշային հանգույցների մեծացում։

Եթե հիվանդությունը ժամանակին չի հայտնաբերվում և չի բուժվում, վարակը կարող է տարածվել՝ առաջացնելով նյարդաբանական, սրտային կամ հոդային բարդություններ։

Տզի խայթոցից հետո կարևոր է հետևել ինքնազգացողությանը, զննել խայթոցի հատվածը և կասկածելի նշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։

 Հակաբիոտիկային բուժումը պետք է նշանակվի միայն բժշկի կողմից՝ ըստ հիվանդության փուլի, ախտանշանների և անհրաժեշտ հետազոտությունների արդյունքների։

ԻՀԱԿ-ում Լայմի հիվանդության կասկածի դեպքում իրականացվում է համալիր մասնագիտական մոտեցում՝ վարակաբանի և անհրաժեշտության դեպքում այլ նեղ մասնագետների ներգրավմամբ։

Այստեղ պացիենտը ստանում է ոչ միայն հետազոտություն, այլ ամբողջական բժշկական ուղեկցում՝ ճիշտ ախտորոշումից մինչև բուժման պլանավորում և վերահսկում։

Տզի խայթո՞ց եք ունեցել կամ նկատել եք կասկածելի ցան։ Մի՛ սպասեք բարդությունների զարգացմանը․ դիմեք ԻՀԱԿ-ի մասնագետներին։

Թեժ գիծ՝ 8424