Սալմոնելոզ. ինչպես է տարածվում, և ինչպես կանխարգելել

Սալմոնելոզը տարածված վարակային հիվանդություն է, որը հարուցվում է Salmonella տեսակի բակտերիաներով։ Սալմոնելլաները հիմնականում ախտահարում են մարդու ստամոքսաղիքային համակարգը: Ոչ տիֆային սալմոնելոզը աշխարհում լուծային հիվանդությունների 4 հիմնական պատճառներից մեկն է:
Համաճարակաբանություն
Սալմոնելային վարակը տարածված է ամբողջ աշխարհում և սովորաբար փոխանցվում է աղտոտված սննդի կամ ջրի միջոցով, հատկապես՝ հում կամ թերեփված միս, թռչնամիս, ձու, կամ ձու կամ կաթ պարունակող այլ մթերքներ ուտելիս։ Հնարավոր է նաև վարակի փոխանցում կենդանիների հետ անմիջական շփման միջոցով։
Հիվանդությունը հանդիպում է տարվա բոլոր եղանակներին, սակայն ավելի հաճախ հանդիպում է ամռան ամիսներին՝ տաք եղանակը և սառնարանում չպահվող սնունդը ստեղծում են իդեալական պայմաններ սալմոնելայի աճի համար։
Կլինիկական ընթացք
Հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել 6 ժամից մինչև 6 օր (հիմնականում՝ 8-72ժ)։ Երբեմն սալմոնելոզով վարակված մարդիկ կարող են գանգատներ չունենալ։
Ախտանշանային հիվանդության դեպքում հիմնական նշաններն են՝
Սալմոնելոզային վարակի ախտանիշները սովորաբար տևում են մի քանի օրից մինչև մեկ շաբաթ, փորլուծությունը կարող է ավելի երկար տևել: Որոշ դեպքերում փորլուծությունը կարող է առաջացնել ծանր ջրազրկում և անհապաղ բժշկական օգնության կարիք:
Երբեմն սալմոնելոզային վարակը կարող է գեներալիզացվել՝ առաջացնելով սեպտիցեմիա (արյան վարակում), կամ ներքին օրգան համակարգերի, առավել հաճախ՝ միզուղիների, ոսկրերի, հոդերի, ուղեղի ախտահարում։
Ռիսկի խմբեր
Յուրաքանչյուր անձի մոտ կարող է զարգանալ սալմոնելային վարակ, սակայն որոշներն առավել բարձր ռիսկի խմբում են հիվանդության զարգացման և դրա ծանր ընթացքի համար՝
Ախտորոշում
Սալմոնելոզի հաստատման համար իրականացվում են լաբորատոր հետազոտություններ՝
Բուժում
Դեպքերի մեծամասնությունում սալմոնելոզը ինքնալավացող է, և այս վարակի դեպքում ռուտին հակաբակտերիալ թերապիա չի նշանակվում։
Կարևոր է պացիենտների ճիշտ խնամքը և ջրաէլեկտրոլիտային բալանսի կարգավորումը։ Հակաբիոտիկներով բուժման կարիքը գնահատվում է մասնագետի կողմից՝ հաշվի առնելով հիվանդության ծանրության աստիճանը, բարդությունների առաջացման ռիսկերը և կլինիկո-լաբորատոր ցուցանիշները։
Կանխարգելում
Հիշեք՝ սալմոնելյոզը կարելի է կանխարգելել պարզ հիգիենիկ սովորություններով։ Փորլուծության դեպքում անհրաժեշտ է շատ հեղուկներ ընդունել, իսկ գանգատները երկար պահպանվելու պարագայում՝ չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել մասնագետի։